Հորդառատ անձրեւները հեղեղել են Բաթումիի փողոցները։ Իրավիճակը հատկապես բարդ է Շավշեթի, Բագրատիոնի եւ Թավդադեբուլի փողոցներում, որտեղ հեղեղված են առեւտրի օբյեկտները եւ շենքերի առաջին հարկերը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Վնասվել են նաեւ բնակելի շենքերն ու շենքերի բակերում կայանված մեքենաները։

Երթեւեկությունը դժվարացել է։ Բնակիչները ստիպված են ոտքով քայլել հեղեղված փողոցներով։