Մայիսի 21-ին, ժամը 15.43-ին Ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, Արփա-Սեւան ԲԲԸ-ին պատկանող ՄԱԶ մակնիշի 487 ՏԼ 67 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Հրայր Հազեյանը տեղում զոհվել է:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել զոհվածի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:



























