Ժամը 24-ին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախնական տվյալները: Ըստ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի, ժամը 23-ի դրությամբ քվեարկածների թիվը կազմել է 62 310, կողմ ձայների թիվը կազմել է 38293:

Ըստ այդմ, նախնական տվյալներով՝ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվերակել է 17537 (45,8 տոկոս) ընտրող, Արցախի Ժողովրդական կուսակցության օգտին՝ 11744 (30,75 տոկոս), ԼՂ Կոմունիստական կուսակցությունը ստացել է 2046 (5,34 տոկոս) քվե, ՀՅ Դաշնակցությունը՝ 6966 (18,2 տոկոս): Անվավեր է ճանաչվել 165 քվեաթերթիկ:

Թեեւ ԼՂՀ Ազգային ժողովում անցողիկ շեմը 10 տոկոսից իջեցվել էր 6 տոկոսի, Կոմունիստական կուսակցությունը ԼՂՀ խորհրդարանում մանդատներ չի ունենա, քանի որ հավաքել է նվազագույն շեմը չգերազանցող ձայներ: