Մայիսի 22-ին, ժամը 00.40-ին Սյունիքի մարզի Փայտահանի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Տիգրան Ավանեսյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 01.20-ին մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի, Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի, ինչպես նաեւ Քաջարան քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից սկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 08.50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` Տ. Ավանեսյանին փրկարարները հայտնաբերել են գյուղից 800 մ հեռավորության վրա. վերջինս 15-20 մ բարձրությունից գլորվել է թփուտի մեջ եւ գտնվում է անգիտակից վիճակում:

Դեպքի վայր ժամանած` «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածը տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Ըստ բժշկի` Տ. Ավանեսյանն ստացել է գլխուղեղային վնասվածք եւ բազմաթիվ քերձվածքներ. առողջական վիճակը գնահատվում է ծանր: