Մայիսի 23-ին, ժամը 13.02-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում` Մարմարիկ գետի վրա կառուցված կամրջի տակ, գետում երեխա կա, որը կառչել է կամրջի հենասյուներից, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած` Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, տեղի բնակիչների հետ համատեղ ժամը 13.23-ին գետից անվնաս դուրս են բերել Հրազդանի միկրոշրջանի 210/43 հասցեի բնակիչ, 13-ամյա Հարություն Հակոբյանին: Պատանին տեղափոխվել է տուն: