Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի մարզիչ, սպորտի վաստակավոր գործիչ, 51-ամյա Աշոտ Մխիթարյանը սրտի կաթվածից «Զվարթնոց» օդանավակայանում վախճանվել է մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը։ Նա դիմավորում էր Վալենսիայից ժամանող ծանրամարտի պատանեկան հավաքականին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից։

Աշոտ Մխիթարյանը Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը գլխավորում էր 2006 թվականից։ Նրա սաները Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել են երեք բրոնզե մեդալներ, հաղթանակներ տոնել Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մի շարք այլ հեղինակավոր մրցաշարերում։