ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանից ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն նամակ է ուղարկվել, որում ներկայացվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, նամակում, մասնավորապես նշված է, թե ՄԱԿ-ը ներգրավված չէ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների գործընթացում:
Ընդ որում, ՄԱԿ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ նշել է վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման դրական դինամիկայի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա, եւ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան օգտվել այդ հնարավորությունից եւ առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործընթացում:



























