WhatsApp-ի թիմն աշխատում է նոր հնարավորության վրա, գրում է WABetaInfo պորտալը:

Այդպես, մեսենջերում կհայտնվի Global voice message նոր փլեյերը` ձայնային հաղորդագրություններ լսելու համար:

Ինչպես նշում է պորտալը, ապագա գործառույթը պետք է հեշտացնի երկար ձայնային հաղորդագրություններ լսելը: Օգտատերը կկարողանա դուրս գալ երկխոսությունից, իսկ ձայնային հաղորդագրությունը չի դադարի հնչել:

Ընդ որում, բուն հաղորդագրությունը կտեղակայվի էկրանի վերեւում` կառավարման բոլոր էլեմենտներով:

Ներկայումս ձայնային հաղորդագրությունները կարելի է լսել միայն ուղարկողի չաթի էկրանից: Եթե ​​լքեք այդ էկրանը, ապա ձայնային հաղորդագրությունը դադարում է հնչել:

Մշակումը դեռ վաղ փուլում է, եւ գործառույթի գործարկման ամսաթիվը հայտնի չէ: