ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մեթյու Բրայզայի թեկնածությունը։ Այս մասին նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Մեթյու Բրայզայի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

Բրայզան եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպան չունի արդեն մեկ տարի: