Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի խորհրդանիշ 67-մետրանոց Օբելիսկի շուրջը, եթե իր թիմը հաղթի ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչում: Այս մասին Մարադոնան ասել է FM Metro ռադիոկայանի ուղիղ եթերում:

Արգենտինական մամուլը հաստատում է, որ մարզիչը կկատարի իր խոստումը. չէ ՞ որ նախկինում նա արդեն նկարահանվել է մերկ El Grаfico ամսագրի համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն սկսվում է հունիսի 11-ին: