«Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հայտարարությունը, որ թեեւ կենսաթոշակները չեն բավարարում տարեցներին, սակայն մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ հարուստն օգնում է աղքատին, առողջը՝ հիվանդին, զավակը՝ ծնողին, լիրիկական է եւ անընդունելի, հատկապես որ այդ հայտարարությունը կատարել է պետական պաշտոնյան»,- մայիսի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հայտարարությունը, ասաց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:
«Այդ ինստիտուտների հետ ես բացարձակապես չեմ կարող համաձայնել իմ ունեցած արժեքային համակարգով։ Նույնիսկ Աստծո գրքում գրված է, օգնիր, սիրիր, հասիր մերձավորիդ, բայց դա երբեիցէ չի նշանակում 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի ապրելաձեւ»,- նշեց Բոստանջյանը։
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ Խաչիկյանը սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներից ավելի բան չի ասել։




























