ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ժամանել է Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Հյուսիսային Կորեայի հետ իրավիճակի սրման կապակցությամբ, հայտարարել է, թե միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել Փհենյանի գործողություններին:

«Միջազգային հանրությունը պարտավորություն ունի ԿԺԴՀ գործողություններին պատասխանելու, որը մեղսակից է „Չխոնան“ հարավկորեական նավի կործանման մեջ»,- ասել է նա:

Սակայն ԿԺԴՀ-ն նախկինի պես հերքում է իր մեղքը՝ Սեուլի պաշտոնական զեկույցն անվանելով կեղծիք: Փհենյանը պատերազմի է պատրաստվում, Կիմ Չեն Իրի հրամանով զորքերը բերված են մարտական պատրաստության վիճակի:

Նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հարավային Կորեա է ուղարկել բարձրակարգ մասնագետների՝ ծանոթանալու հետաքննության մանրամասներին: