Մալազիայի իշխանությունները չեղարկում են երկրում ուղեւորությունների սահմանափակումները կղզում չափահաս բնակիչների շուրջ 90 տոկոսի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման ֆոնին, կիրակի հայտարարել է վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը որոշում է կայացրել հոկտեմբերի 11-ից վերականգնել երկրի ներսում ուղեւորությունները»,-նշել է նա:

Նահանգների միջեւ տեղաշարժման փաստացի արգելքն ընդունվել էր հունվարին:

Կիրակի Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրության համաձայն՝ երկրի չաբահաս բնակչության 89,7 տոկոսը՝ ավելի քան 21 միլիոն մարդ, ամբողջովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումները չեղարկելուց հետո աստիճանաբար կբացվեմ սահմանները, այդ թվում՝ օտարերկրացիների մուտքի համար: