Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Վրաստանին։
Գորդոնի խոսքով, «Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ հատկապես վերջին տարիներին. բարելավվել են կեցության պայմանները, երկիրը հաղթահարել է կոռուպցիան, ստեղծել աշխարհում ամենաարագը բարեփոխվող տնտեսություններից մեկը»,- հստակեցրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։ «Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Նյու Յորք, Լոս Անջելես եւ Բոստոն կատարած այցելությունները բոլորի համար ակնհայտ են դարձնում այն փաստը, որ ԱՄՆ մտադիր է տարբեր ոլորտներում ընդլայնել Վրաստանի հետ համագործակցությունը»,- նշել է դիվանագետը։
«Մենք շարունակում ենք օգնել Վրաստանին՝ վերականգնվել հետկոնֆլիկտային իրավիճակից՝ ներառյալ օգնության 1 մլրդ դոլարի փաթեթը»,-ընդգծել է նա։



























