«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերությունը զեկույց է հրապարակել, որտեղ մարդու իրավունքների խախտման համար քննադատության է ենթարկել աշխարհի գերտերություններին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, համաձայն զեկույցի՝ G 20-ի երկրները մարդու իրավունքները խախտում են ավելի հաճախ, քան մնացած երկրները։ «Amnesty International»-ը կոչ է անում այդ երկրներին՝ հանդես գալ Միջազգային քրեական դատարանի գործունեության սատարման օգտին։
Զեկուցում ասված է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, ամբողջովին չսատարելով Միջազգային քրեական դատարանի գործունեությունը, աշխարհին սխալ ազդանշան են ուղարկում։



























