Ղըրղզստանը դիմել է Ինտերպոլին՝ երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հայտանաբերելու գործում աջակցելու համար։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին մայիսի 27-ին հայտարարել է Ղըրղզստանի կառավարության փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը:

«Մենք դիմել ենք Ինտերպոլին՝ նախկին նախագահի հայտնաբերմանն աջակցելու խնդրանքով եւ հուսով ենք, որ Ինտերպոլը կհայտնաբերի նրան»,- ասել է Բեկնազարովը: Բակիեւը ներկայումս գտնվում է Մինսկում, որտեղ նախագահ Լուկաշենկոն երաշխավորել է նրա անվտանգությունը:

Նախկին նախագահն իր երկրում մեղադրվում է տնտեսական հանցագործությունների ու զանգվածային սպանությունների կազմակերպման մեջ: Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նրա ընտանիքի անդամներին եւ զինակիցներին: