Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունը կայանալու է Ֆրանսիայում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) նախագահ Միշել Պլատինին կազմակերպության՝ Ժնեւում կայացած նիստում:
BBC-ի փոխանցմամբ, Եվրո-2016-ի անցկացմանը հավակնում էին նաեւ Իտալիան ու Թուրքիան:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզիի խոսքով, Փարիզը մտադիր է մոտ 2,1 միլիարդ դոլար ծախսել մրցաշարի անցկացման համար:
Ֆրանսիայում արդեն կայացել են մայրցամաքի երկու առաջնություններ՝ 1960 եւ 1984թ..:


























