Բժիշկները Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին խորհուրդ են տվել հանգստանալ առաջիկա երկու շաբաթների ընթացքում եւ կատարել միայն «թեթեւ պարտականություններ», հայտնել են Բուքինգհեմյան պալատից։

Անցած շաբաթ թագուհին բուժզննում է անցել եւ չեղարկել երկօրյա ուղեւորությունը Հյուսիսային Իռլանդիա։

«Բժիշկները հայտնեցին, որ Նորին Մեծությունը այս ընթացքում կարող է շարունակել իրականացնել թեթեւ պարտականություններ՝ ներառյալ որոշ վիրտուալ հանդիպումներ, սակայն չկատարել պաշտոնական այցեր: Նորին Մեծությունը ցավում է, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, չի կարողանա մասնակցել Հիշատակի փառատոնին: Այնուամենայնիվ, թագուհին մտադիր է նոյեմբերի 14-ին՝ հիշատակի կիրակի օրը, ներկա գտնվել Հիշատակի ազգային ծառայությանը»: