Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, շաբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովին, գլոբալ համագործակցության նախաձեռնություն է առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» լրատվական գործակալությանը։

«Սի Ցզինպինը պատվաստանյութերի ոլորտում համաշխարհային համագործակցության նախաձեռնություն է նախաձեռնել»,- հայտնում է գործակալությունը։

ՉԺՀ նախագահը G20-ում կոչ է արել խթանել Covid-ի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հենվելով ԱՀԿ-ի պատվաստանյութերի ցանկի վրա արտակարգ օգտագործման համար:

Սի Ցզինպինը նաեւ կոչ է արել G20-ին հավատարիմ մնալ բացության, փոխշահավետ համագործակցության եւ բազմակողմանիության սկզբունքներին։

Նա առաջարկել է արտադրական եւ մատակարարման շղթաների կայունությանը նվիրված միջազգային ֆորում անցկացնել: