Հռոմում Մեծ քսանի գագաթնաժողովի եզրափակիչ օրը նվիրված է կլիմայի եւ կայուն զարգացման խնդիրների քննարկմանը: Կիրակի երկրների առաջնորդների հանդիպման արդյունքում կհրապարակվի համատեղ հռչակագիր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ փաստաթղթի նախագծի շուրջ աշխատանքը դեռեւս շարունակվում է: Լրագրողները հայտնել են, որ դեռեւս նախագծում կան չհստակեցված ձեւակերպումներ Երկրի մթնոլորտի 1,5 ջերմաստիճանով տաքացումը կանխելու ժամկետների եւ այդ նպատակին հասնելու հստակ ուղիների մասին, որոնք ամրագրված են 2015 թվականին Փարիզում կլիմայի մասին կնքված համաձայնագրի շրջանակում: Դա կապված է նաեւ ածխածնային չեզոքություն գրանցելու հետ, որը տատանվում է 2030-ից (ԵՄ) 2060 (Չինաստան) թվականների միջեւ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մինչեւ 2022 թվականի կեսերը բնակչության 70 տոկոսին պատվաստելու նպատակին, նվազագույն կորպորատիվ հարկ սահմանելուն եւ առողջապահության ու ֆինանսների հարցերով համաշխարհային խորհրդի ստեղծմանը՝ այդկերպ նախատեսելով ընդգծել ապագայում համաճարակային մարտահրավերներին հակազդելու համար այդ ոլորտները միավորելու անհրաժեշտությունը:

Համավարակի թեման կարտացոլվի հռչակագրի վերջին մասում, որը նվիրված է պատվաստմանը, պատվաստանյութերի բաշխմանն ու դրանց արտադրության մեծացմանը: բացի պետությունների ու կառավարությունների առաջնորդներից Հռոմում հանդիպմանը մասնակցում են նաեւ առաջատար միջազգային կազմակերխությունների ղեկավարները: