Հռոմում, որտեղ անցկացվում է Մեծ քսանի գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունների ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի ռազմական արսենալում կան ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Բայդենը հաստատել է մեր պաշտպանական գործընկերությունն ու ՆԱՏՕ-ում Թուրքիայի՝ որպես դաշնակցի կարեւորությունը, սակայն հայտնել է ԱՄՆ-ի մտահոգությունն այն մասին, որ Թուրքիան ունի ռուսական Ս-400 համակարգերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում՝ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ձգտում է համագործակցել երկու երկրների հետ եւ արդյունավետ լուծում գտնել ծագած տարաձայնությունների շուրջ: «Նախագահ Բայդենն ընդգծել է իր ցանկությունը պահպանել կառուցողական հարաբերություններ, ընդլայնել համագործակցության ոլորտներն ու արդյունավետ լուծել տարաձայնությունները»,-հաղորդել են Սպիտակ տնից:




























