Ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: 
Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`
1.  6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 
2. 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»,- գրել է  նա: