Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոյի ամուսինը՝ Քեյ Կոմուրոն, ձախողել է Նյու Յորք նահանգում իրավաբանի քննությունը։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կոմուրոյի անունը չի գտնվել քննություն հանձնած անձանց ցուցակում։ Աղբյուրի համաձայն՝ Կոմուրոն, ծրագրելով նոր կյանք սկսել Նյու Յորքում կայսր Նարուհիտոյի զարմուհու հետ, պետք է նորից քննություն հանձնի։ Կոմորոն նախկինում աշխատել է որպես օգնական Նյու Յորքի ֆիրմայում Ֆորդհեմի համալսարանի իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո:




























