Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է,որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է օգնել համոզել ԱՄՆ սենատորներին՝ հավանություն տալ Թուրքիային F-16-երի վաճառքին։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Բայդենն ասել է, որ մոտ ժամանակներս կարող են արդյունքներ չլինել, սակայն որոշումը պետք է անցնի երկու ատյաններ՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը։ Նա խոստացել է, որ կանի իր ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի գործարքը հավանություն ստանա»,-ասել է Էրդողանը։