Համաշխարհային առաջնորդները պետք է գործեն, որպեսզի «փրկեն մարդկությանը», Գլազգոյում կլիմայի հարցերով COP26 գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ ղեկավար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է AFP-ն։
Ավելի քան 120 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հավաքվել են Գլազգոյում՝ երկօրյա գագաթաժողովի, որը կազմակերպիչների կարծիքով կարեւոր նշանակություն ունի մարդկության ուղին որոշելու համար՝ կապված աղետալի գլոբալ տաքացման հետ:
«Մինչեւ կեսգիշեր մեկ րոպե կա... եւ մենք պետք է գործենք հիմա»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ բացելով գագաթաժողովը:
«Ժամանակն է ասել՝ բավական է»,- ասել է Գուտերեշը: «Բավական է կենսաբազմազանության հանդեպ դաժան վերաբերմունք դրսեւորել։ Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով: Բավական է բնությանը զուգարանի պես վերաբերվել։ Բավական է այրել, հորատել եւ ավելի խորը փորել: Մենք մեր գերեզմաններն ենք փորում»։




























