Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նշել է Գլազգոյում կայանալիք COP26 գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելու պատճառը, փոխանցում է Reuters-ը։

Ամբողջ աշխարհից պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կմասնակցեն գագաթաժողովին, որը կարեւորվում է կլիմայի փոփոխությունների աղետալի հետեւանքների դեմ պայքարի տեսանկյունից։

Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ ԱՆկարան պահանջներ է ներկայացրել՝ կապված արձանագրության անվտանգության ստանդարտների հետ, սակայն դրանք չեն բավարարվել։ «Մեր պահանջները չեն իրականացվել, մենք չենք մեկնի Գլազգո»,-ասել է Էրդողանը։

նա նշել է, որ արձագանագրության ստանդարտները, որոնց հասել է Անկարան, միշտ պահպանվել են բոլոր միջազգային ուղեւորությունների ժամանակ։