Մոսկվայի իշխանությունները շինարարություններում կադրային ճգնաժամի լուծման ծրագիր են պատրաստում, որը ներառում է միգրանտների աշխանքի օգտագործման մերժում։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքաշինական քաղաքականության եւ շինարարության հարցերով փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարյովը։
Բոչկարյովն ասել է, որ վերակառուցման ծրագրով իրականացվող շինարարության մասշտաբների պատճառով մայրաքաղաքում բանվորների ու ինժեներների պակաս կա։ Աշխատանքային ռեսուրսների պակասը նա մոտ 40 տոկոս է գնահատել։ Փոխքաղաքապետի խոսքով, մայրաքաղաքի շինարարություններում աշխատող բազմաթիվ միգրանտներ համավարակի ժամանակ հեռացել են՝ 120 000 մարդուց մնացել է ընդամենը 40 հազարը։ Փոխվել է նաեւ բանվորների ազգային կազմը՝ եթե մի ժամանակիծ ավելի շատ Տաջիկստանից էին գալիս, այժմ շինհրապարակներում միգրանտները հիմնականում Ուզբեկստանից եւ Ղրղըզստանից են։
Ընդ որում, շինարարություններում Մերձմոսկվայի շրջանի ավելի շատ բնակիչներ կան: «Մոսկովյան շրջանի բնակիչներն ավելի շատ են, բայց չի կարելի պարզապես օբյեկտ գալ: Լավ ծեփագործ լինելը արվեստ է, աղյուսագործություն անելող մասնագետներ ընդհանրապես չկան»,- ասում է Բոչկարյովը։
Փոխվել է նաեւ միգրանտ բանվորների աշխատավարձը, նրանք արդեն պատրաստ չեն նույն աշխատավարձով աշխատել։ «Շինարարությունում միգրանտի միջին աշխատավարձն այժմ 50-60 հազար ռուբլի է: Իսկ առաջ 30 հազար էր։ Սակայն շատերն արդեն 80 հազարով էլ չեն ուզում աշխատել»,- նշել է փոխքաղաքապետը։
Բոչկարյովը հայտարարել է, որ խնդիր է դրել մշակել գործողությունների ծրագիր, որը հնարավորություն կտա Մոսկվայի շինարարական օբյեկտնեում առանց օտարերկրյա աշխատուժի աշխատել: «Շինարարության գործընթացը պետք է երեք անգամ ավելի քիչ մարդ պահանջի, եւ նրանց աշխատավարձը պետք է լինի երկու, նույնիսկ երեք անգամ ավելի, եւ մենք երկու անգամ ավելի արագ կկառուցեինք։ Որտե՞ղ են այս պահուստները: Առաջինը օբյեկտի կառուցման տեխնոլոգիական լուծումներն են: Օրինակ, կարելի է ջրի բաշխման հանգույցը օբյեկտում հավաքել, կամ կարելի է այն գծի վրա հավաքել: Հաջորդը գործընթացի մեքենայացումն է: Ես աշխատել եմ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում եւ այլն։ Կոնկրետ օրինակ՝ Skanska ընկերությունը, բետոնապատում է մեծ սյան տեղադրման համար։ Բեոնապատում է մեկ մարդ՝ շվեդ։ Նրա վրա գործիքներ են կախված։ Նախագծման եւ շինարարության ողջ գործընթացը կատարվում է այնպես, որ աշխատողների թիվը նվազագույնի հասցվի: Բայց բանվորները շատ ավելի լավ են պատրաստված։ Մեկ այլ օրինակ է պատերի սվաղումը: Կարելի է ներգրավել չորս աշխատողների, կարելի է տեղադրել մեկ կայան, որը շաղախը քսում է պատին»,- կարծում է Բոչկարյովը: Նա ասում է, որ մի շարք օբյեկտներում արդեն փորձարկում են սա։




























