Առնվազն 10 եգիպտացի խաղաղապահ, որոնք ծառայում էին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի բազմաֆրոֆիլային համալիր կայունացման առաքելությանը, (MINUSCA) վիրավորվել են, երբ ավտոբուսը գնդակոծվել է մայրաքաղաքով շրջելիս: Այս մասին ասվում է երեքշաբթի առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, նախագահ Ֆաուստին-Արքանժ Տուադերայի թիկնապահներն առանց նախազգուշացման կրակ են բացել ավտոբուսի վրա, որով եգիպտացի անզեն ոստիկաններն ընթանում էին խաղաղապահների բազա։ Տուժածներից երկուսի վնասվածքները գնահատվում են ծանր, հավելել է առաքելությունը։
Նախագահական նստավայրից մոտ 120 մետր հեռավորության վրա դեպքի վայրից հեռանալու փորձի ժամանակ ավտոբուսի վարորդը վրաերթի էր ենթարկել մի կնոջ, նա մահացել է.
MINUSCA-ի ղեկավարությունը եւ CAR-ի իշխանությունները բանակցություններ են սկսել միջադեպի հետաքննության մասին:





























