Բիզնեսի առաջ ՊԵԿ պարտքերը գրեթե ամբողջովին մարվել են։ Այս մասին 2022թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի հարցին։

Նրա խոսքով՝ պարտքը հիմնականում հավաքվել է ԱԱՀ վերավճարման պատճառով։ «2018 թվականին մինչեւ իշխանափոխությունը պարտքը գերազանցել է 200 մլրդ դրամը։ Այժմ այն կազմում է ընդամենը 300 մլն դրամ։ Այդպիսով , կարելի է վստահաբար ասել, որ պարտքերի հարցը անցյալում է։ Այժմ ԱԱՀ դեբետի ավելցուկը հավաքվում է ամսական 60-65 մլրդ դրամ։ Այնուամենայնիվ, դրանք վերադարձվում են յուրաքանչյուր ամսվա ընթացքում»,-ասաց Բադասյանը։

Նա նաեւ վստահեցրեց, որ ԱԱՀ գանձման հարցը սահմանին, որն ավելի վաղ բիզնեսի համար որոշակի անհարմարություն էր ստեղծում, գրեթե լուծված է։ Նրա խոսքով՝ սահմանին ԱԱՀ-ն նախկինի պես գանձվում է, սակայն ամսվա ընթացքում այն անխոչընդոտ վերադարձնում են տնտեսվարող սուբյեկտին։