Ռուսաստանը սովորել է արդյունավետորեն հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վերջին տարիների հակամարտություններում իրենց ցույց են տվել որպես արդյունավետ եւ վտանգավոր զենք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր մենք կխոսենք անօդաչու ինքնաթիռների զարգացման մասին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն իրեն երաշխավորել վերջին տարիների զինված հակամարտություններում, որքան արդյունավետ եւ որքան վտանգավոր կարող է լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ ահաբեկչական հարձակումներն անօդաչուների օգտագործմամբ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները եւ անում ենք (դա - խմբ.) բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը Սոչիում ՌԴ Զինված ուժերի եւ պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակը զինված է ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքերով։ «Այժմ մենք ծառայության մեջ ունենք ավելի քան 2 հազար անօդաչու թռչող սարք, մենք պետք է շարունակենք աշխատել դրանց վրա եւ աշխատենք նույնքան ջանասիրաբար, որքան վերջին շրջանում էր՝ այդ թվում նկատի ունենալով նաեւ արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը, գիտական եւ տեխնոլոգիական ամենաժամանակակից ձեռքբերումները։ Եվ, իհարկե, նկատի ունենալով այն փորձը, որը մենք ինքներս ունենք այդ ինքնաթիռներն օգտագործելիս»,- ասել է նա։