Արագածոտնի մարզում նոյեմբերի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում Խաչիկ Սարգսյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճաապարհի 20-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, ավտոմեքենայի անսարքության պատճառով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: