Չեխիայի հինգ կուսակցություններ համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ եւ հաստատել օրակարգի առանցքային հարցերը, գրում է The Guardian-ը։ Երկրի նոր կառավարությունում կլինեն Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատները, «Ավանդույթ, պատասխանատվություն, բարգավաճում-09»-ը, Չեխիայի ծովահենական կուսակցությունը եւ «Ավագներ եւ անկախներ» կենտրոնամետ շարժումը:
Ըստ թերթի տվյալների՝ կողմերի միջեւ բանակցությունները տեւել են ավելի քան 12 ժամ, սակայն ի վերջո կոնսենսուս է ձեռք բերվել։ 5-կուսակցական կոալիցիան ստացել է խորհրդարանում 200 տեղերից 108-ը, այդպիսով՝ ընդդիմություն դարձնելով նախկին իշխող ANO 2011 կուսակցությանը՝ վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ:
Միաժամանակ, նոր կառավարության ձեւավորումը տեղի է ունենում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հոսպիտալացման ֆոնին, ինչը փաստացի անհնարին է դարձնում այս գործընթացի ավարտը։ Ներկայումս պետության ղեկավարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ այցելուներ չի ընդունում, քանի դեռ նրա վիճակի մասին դեռ հստակ տեղեկություն չկա։



























