Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13:00-ի սահմաններում Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ Գոռ Ալավերդյանի վարած Mini Cooper-ն ու 54-ամյա Արթուր Ասրյանի վարած Isuzu-ն:
Shamshyan.com-ի հաղոդրմամբ, բախման հետևանքով Isuzu-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Տոբակո» ընկերությանը:





























