Իրկուտսկի մերձակայքում «Ան-12» ինքնաթիռը կործանվել, դրա կործանման վայրը հայտնաբերվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են Սիբիրյան ավիացիոն-որոնողական փրկարարական կենտրոնից։
«Նախնական տվյալներով՝ կործանման վայրը գտնվել է. դա Պիվովարիխա գյուղի տարածքն է՝ օդանավակայանից ոչ հեռու։ Վայրէջք կատարելիս ինքնաթիռը երկրորդ շրջան էր մտնում եւ անհետացել է ռադարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ օդանավում եղել է ոչ թե ութ, այլ յոթ մարդ։ «Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատները։ Ինքնաթիռն այրվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, հրդեհը մարվում է։ Այրման մակերեսը 300 քառ. մետր է։
Ինչպես նշել են արտակարգ իրավիճակների ծառայություններում, ինքնաթիռը կրակի մեջ է, կողքին այրվում է խոտը, կրակը դեռ չի մարվել։
Տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Ֆրոլովը հայտնել է, որ ինքնաթիռում ընդամենը երկու օդաչու է եղել։ «Ինձ ասացին, որ [կային] ընդամենը երկու օդաչու եւ բեռներ: Ինքնաթիռը բելառուսական ավիաընկերություններինն է. ուղեւորներ չկան»,- ասել է նա։ Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են: «Վթարի վայրում ողջ մնացածներ դեռ չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ բոլորը մահացել են»,- ասել է աղբյուրը։




























