Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ավստրալական լրատվամիջոցներ արտահոսած տեքստային հաղորդագրությունները «նոր նվազագույն» եւ նախազգուշացում դարձան աշխարհի այլ առաջնորդների համար առ այն, որ Ավստրալիայի կառավարության հետ իրենց անձնական շփումները կարող են որպես զենք օգտագործվել իրենց դեմ: Այս մասին հայտարարել է Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան Պիեռ Տիբոն, փոխանցում է AP-ն։

Փարիզի եւ Կանբերրայի միջեւ հարաբերությունները վատթարացել են Ավստրալիայի անսպասելի որոշումից հետո՝ հրաժարվել Ֆրանսիայի հետ 90 միլիարդ ավստրալական դոլարի (66 միլիարդ դոլար) պայմանագրից 12 սուզանավից բաղկացած նավատորմի կառուցման համար:

Երեքշաբթի ավստրալական լրատվամիջոցները հայտնել էին սեպտեմբերին վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված Մակրոնի տեքստային հաղորդագրության բովանդակությունը, որում Ֆրանսիայի առաջնորդը հարցրել է. «Պետք է լավ, թե՞ վատ նորություններ սպասել մեր համատեղ սուզանավային հավակնությունների համար։

Մորիսոնը սա որպես ապացույց օգտագործեց, որ Մակրոնը գիտեր, որ գործարքը հարցականի տակ է այն բանից հետո, երբ Մակրոնը մեղադրեց Ավստրալիայի առաջնորդին հունիսին Փարիզում ընթրիքի ժամանակ ստելու մեջ: Մակրոնն ասել էր, որ Մորիսոնն իրեն չի ասել, որ գործարքը չի կայանալու: