Անհայտ անձը ներթափանցել է Ճապոնիայի նախկին արքայադստեր Մակոյի ամուսնու տան տարածք,փոխանցում է Kyodo-ն։

Ոստիկանությունը բերման է ենթարկել օրինախախտին եւ այժմ պարզում է նրա դրդապատճառները։ Կոմուրոյի ընտանիքին վնասներ չեն հասցվել։ Այս տանը ապրում է Կոմուրոյի մայրը։ Իրենք՝ նորապսակները, ԱՄՆ մեկնելուց առաջ բնակարան են վարձել Տոկիոյի թաղամասերից մեկում։ Հարսանիքը, որն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին։ Հետաձգման պատճառ են դարձել փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումները՝ պահանջելով նրան վերադարձնել 4 միլիոն իեն (մոտ 35 հազար դոլար), որոնք, ի թիվս այլնի, հատկացվել են Կոմուրոյի ուսման համար։