«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։

Կուսակցությունը հրապարակել է այդ համայնքերի ղեկավարների իր թեկնածուների անունները.

.Վանաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը

.Նոյեմբերյանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արսեն Աղաբաբյանը

.Մարտունու ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արամ Մանուկյանը

.Հրազդանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լևոն Ստեփանյանը

.Նաիրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը

.Արթիկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը

.Փարաքարի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը

.Արարատի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Հարությունյանը

.Եղեգնաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Վարդանյանը

.Ջերմուկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «ապրելու երկիր» կուսակցությունը Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել էր Արմինե Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այս համայնքում նա ստացել էր քվեների  24.5%-ը՝ ավագանու կազմում ստանալով 5 մանդատ։