Facebook կորպորացիայի նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենը մտահոգություն է հայտնել իր անվտանգության համար։ Այս մասին նա ասել է DPA-ին։

Ավելի վաղ նա բացահայտել էր նյութեր՝ կապված ընկերության գործունեության հետ։

«Ավելի շատ ես վախենում եմ ոչ թե Facebook-ից, այլ մարդկանցից, ում այսօր ձեռնտու է այն, թե ինչպես է աշխատում այդ համակարգը»,-նշել է Հաուգենը։

Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ այդ մարդիկ կարող են իր մասին լուրեր տարածել։ «Կարծում եմ՝ կա հավանականություն, որ ինչ-որ մեկը կարող է հավատալ իմ մասին դավադրության տեսությանն ու ինձ վնաս հասցնել»,-նշել է սոցցանցի նախկին աշխատակցուհին։

Թվիթթերում արդեն նրա մասին բացասական մեկնաբանություններ են հայտնվել։ Հաուգենը մտահոգված է իր ընտանիքի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Հաուգենին մտահոգում են կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ծրագրերը՝ կապված «մետատիեզերքի» հայեցակարգի հետ։ 

«Անձամբ ինձ վախեցնում է այն միտքը, որ ես էլ ավելի շատ բարձրախոսներ եւ հաղորդիչներ կբերեմ Ֆեյսբուքից իմ տուն եւ գրասենյակ եւ թույլ կտամ լրտեսել ինձ, քանի դեռ մենք չգիտենք ինչպես են նրանք օգտագործում տվյալները»,-եզրափակել է Հաուգենը։