Ալյանս դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված նրա հետ, որ կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել:

Հայտարարությունում ասվում է. «Այո՛, 21-րդ դարում, 2021թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով իրավական հետապնդում: Ակնհայտ է, որ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել Արզաքանցյանի «Ալյանս» մուտք գործելու և խորհրդի նախագահ ընտրվելու պահից օրեր անց, ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ ներկայացնելուց անմիջապես հետո, մինչ դեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ:

Հիշեցնում ենք, որ քրեական գործը հարուցվել է ճիշտ այն նույն տեղեկանքի առթիվ, որի հիման վրա Արզաքանցյանին հանեցին մրցապայքարից խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Արազաքանցյանը ըստ մեղադրանքի՝ 2021 թվականի մայիսի 25- Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քրեական գործն արդեն դատարանում է։