Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 4-ի որոշմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Գոռ Նազլուխանյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետության «ASSISTANCE HOPITAUX PUBLIQUE DE PARIZ» բուժհաստատությունում իրականացնելու նպատակով կհատկացվի 16.330,4 հազար դրամ:
Նախատեսված գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը (այդ թվում ուղեկցող անձի):





























