Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վարակման ռիսկի կանխարգելման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է երկարացնել պարզեցված ընթացակարգով բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացումը:

Ըստ այդմ՝ պարզեցված ընթացակարգով վերափորձաքննությունները կիրականացվեն ևս 4 ամիս: Բացի այդ, առաջակվում է պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում որպես բացառություն լրացնել այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ: