Լիտվան սկսում է առաջին եվրոպական պատի կառուցումը, որը կկանգնեցնի Բելառուսից ներգաղթյալների հոսքը, հաղորդում է Reuters-ը։ Եվրամիությունը Բելառուսին մեղադրում է միգրանտներին Բելառուսի տարածքով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Լիտվա եւ Լատվիա մուտք գործելու միտումնավոր մղելու մեջ՝ որպես դաշինքի վրա ճնշում գործադրելու միջոց։
Բելառուսը բազմիցս հերքել է դա, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր երկիրն այլեւս չի կանգնեցնի միգրանտներին, քանի որ ԵՄ պատժամիջոցները սպառում են ռեսուրսները: Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան փշալարեր են տեղադրել սահմանին միգրանտներին կանգնեցնելու համար։ Անցյալ շաբաթ Լիտվան սկսել է 3,4 մետր բարձրությամբ պողպատե ցանկապատի առաջին հատվածի կառուցումը, որի վրա դրված է 0,6 մետր փշալար:



























