Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 252 մլն դոլարով (3.2%): Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։
Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 40 մլն դոլարով (5.5%): Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 212 մլն դոլարով (58.2%):





























