Քանի դեռ Կիպրոսը մնում է օկուպացիայի տակ, իսկ Թուրքիան շարունակում է սպառնալ, Ազգային գվարդիան պետք է մնա առավելագույն պատրաստության վիճակում եւ որպես զսպման եւ ազգային ինքնիշխանության պաշտպանության հիմնական ուժ հանդես գա։ Այս մասին, ըստ Cyprus Mail-ի, հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը։
Նրա խոսքով` Կիպրոսը հատկապես դժվար ժամանակներ է ապրում, երբ խնդիրներն ու փակուղին սրվում են, քանի որ Թուրքիան կղզու բացառիկ տնտեսական գոտում անօրինական միջամտությանը զուգահեռ լուծում է պահանջում երկու պետությունների համակեցության հարցում, եւ միևնույն ժամանակ շարունակում է ապօրինի գործողություններ Վարոշայում:
Նախարարը հավելել է, որ այս բոլոր անօրինական գործողությունների եւ մշտական սպառնալիքների ֆոնին մենք պետք է մնանք միասնական եւ ամուր մեր դիրքորոշումներում, որոնք բխում են միջազգային իրավունքից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
«Մենք ինտենսիվ եւ անձնուրաց աշխատում ենք Կիպրոսի խնդրի կենսունակ եւ արդարացի լուծման ուղղությամբ, որը ԵՄ սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված ֆունկցիոնալ պետություն կստեղծի»,- ասել է նա։



























