Չեխական Լաբեմի Բրանդիս-Ստարա Բոլեսլավ քաղաքում փորձարկել են հրդեհաշիջման նոր անօդաչու թռչող սարք։ Փորձի ժամանակ, որը իրականացնում էին Սրեդնեչեշսկի երկրամասի հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները,  ինժեներները թեստավորել են դրոնի աշխատանքը այրվող շենքում, տեղեկացնում է «Вокруг света» պորտալը։

DOFEC (Discharging Of Fire Extinguishing Capsules) անվանումն ստացած դրոնը ստեղծվել է հրդեհների մարման համար բազմահարկ շենքերում։ Տվիչների, ինֆրակարմիր խցիկի եւ արհեստական ինտելեկտի օգնությամբ այն հայտնաբերում է հրդեհի տեղը։

Դրանից հետո այն կեսկիլոգրամանոց պարկուճ է արձակում, որի միջի նյութը կլանում է ջերմությունն ու նվազեցնում այրման ինտենսիվությունը։ Դա կարող է հրշեջներին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի մարդկանց դուրս բերեն այրվող շենքից։