Երեւանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընթանում է «Հողային բարեփոխումների օրակարգի ձեւավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը եւ գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» միջազգային համաժողովը:
Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ոլորտի փորձագետները կքննարկեն Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները եւ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։
Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության հարցերով խորհրդական Ֆրենկ Հեսսը։



























