Մեկ միլիարդ մարդ կբախվի արտակարգ ջերմային սթրեսի, եթե գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 2°C-ով, ասվում է Միացյալ Թագավորության Օդերեւութաբանական բյուրոյի ուսումնասիրության մեջ, գրում է Axios-ը։

ԱՄՆ-ը եւ այլ երկրներ վերջին տարիներին արդեն բախվել են շոգերի պատմական ալիքների, մասնավորապես՝ մահացու շոգի հետ, որն այս ամառ ընդգրկել է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքը, որը, ինչպես պարզել են հետազոտողները, «գործնականում անհնար կլիներ առանց մարդու պատճառով առաջացած կլիմայի փոփոխության»:

2020 թվականի ամռանը ԱՄՆ բնակչության ավելի քան մեկ քառորդը տուժել է արտակարգ շոգի հետեւանքներից, վկայում է այս տարվա սկզբին հրապարակված ուսումնասիրությունը:

Ջերմային սթրեսը, որը վտանգավոր շոգի եւ խոնավության պոտենցիալ մահացու համակցություն է, արդեն ազդում է ամբողջ աշխարհում 68 միլիոն մարդու վրա, ասվում է օդերեւութաբանական գրասենյակի ուսումնասիրության մեջ:

Ազգային օդերեւութաբանական ծառայության եւ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող HELIX նախագծի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ցուցանիշը կարող է աճել գրեթե 15 անգամ, եթե գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը հասնի 2°C-ի։ «4°C-ով ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ երկրագնդի բնակչության գրեթե կեսը կապրի պոտենցիալ տուժած տարածքներում»,- զգուշացվում է զեկույցում։

Օդերեւութաբանական բյուրոյի Կլիմայի ազդեցության հարցերով տնօրեն Էնդի Հարթլին նշել է, որ ջերմային սթրեսի ցուցանիշը ներկայումս պահպանվում է մի քանի վայրերում, «օրինակ՝ Հնդկաստանի որոշ մասերում»: Բայց «մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ ջերմաստիճանը բարձրանա 4°C-ով, արտակարգ շոգը կարող է ազդել մայրցամաքի մեծ մասի մեծ տարածքների մարդկանց վրա»,- ասել է նա:

«Որքան բարձր է տաքացման մակարդակը, այնքան ավելի ու ավելի մեծ են վտանգները մարդու կյանքի համար, բայց այս բարձր ռիսկերից դեռ կարելի է խուսափել, եթե մենք գործենք հիմա»,- ասել է պրոֆեսոր Ռիչարդ Բեթսը: