Սեուլի քաղաքային իշխանությունները մտադիր են մետատիեզերք մտնել։ Հարավային Կորեայի մայրաքաղաքը հայտարարել է մի շարք հանրային ծառայությունների եւ մշակութային միջոցառումների ծրագրի մասին մետատիեզերքում՝ իմերսիվ համացանց, որը հիմնված է վիրտուալ իրականության վրա, հաղորդում է QZ.com-ը:

Եթե ծրագիրը հաջողվի, Սեուլի բնակիչները VR ակնոցներով կարող են այցելել վիրտուալ քաղաքապետարան, որտեղ ամեն ինչ հնարավոր է` պատմական վայր այցելելուց մինչեւ քաղաքացիական բողոք ներկայացնելը:

Սեուլի կառավարությունը ստեղծել է մետատիեզերքի հարթակ, որը հետհամաճարակային դարաշրջանում վերածվել է կապի անհպում կապուղու, որը նպատակ ունի նոր հայեցակարգի հանրային ծառայություններ մատուցել։