NASA-ն տիեզերագնացների` Լուսնի վրա վայրէջքի պլանները հետաձգել է մինչեւ 2025 թվականը:

Թրամփի վարչակազմն ավելի վաղ հետաձգել էր նոր վայրէջքի վերջնաժամկետը 2028-ից մինչեւ 2024 թվականը, սակայն փորձագետները կասկածներ ունեն, որ NASA-ն կարող է մարդկանց կրկին Լուսին հասցնել այդ ժամկետում, գրում է Axios-ը։

Օգոստոսին NASA-ի գլխավոր տեսուչի վարչությունը նախազգուշացրել էր, որ դեպի Լուսին առաքելության տիեզերական սկաֆանդրները «մինչեւ 2025 թվականի ապրիլը» պատրաստ չեն լինի: «Մենք նախատեսում ենք Artemis 3-ն արձակել ոչ շուտ, քան 2025 թվականին»,- մամուլի ասուլիսին ասել է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը։

Առաքելությունը կնշանավորի NASA-ի տիեզերագնացների առաջին վայրէջքը լուսնի վրա 1970-ականներից ի վեր:

«Թրամփի վարչակազմի` մինչեւ 2024 թվականը մարդկանց Լուսին հասցնելու նպատակը հիմնավորված չէր տեխնիկական իրագործելիությամբ»,- հավելել է Նելսոնը։