Հայաստանում կառանձնացնեն կաթնայուղ պարունակող կաթնամթերքը անմիջականորեն կաթնային արտադրանքից։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 10-ին, տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։

Փոխնախարարի խոսքով՝ գնորդներին հաճախ մոլորության մեջ են գցում՝ նրանց վաճառելով արտադրանք, որի արտադրության ինքնարժեքը էապես ցածր է բնականից։ Նա նշեց, որ համապատասխան ուղղումներ մտցվելու են ԵՏՄ ամբողջ տարածքում։ «Մեր բելառուս գործընկերների համար դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել, բայց սա միայն կարճաժամկետ որոշում է։ Մենք կշարունակենք աշխատանքը ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում շտկումներ մտցնելու ուղղությամբ, որը թույլ կտա մեզ առանձնացնել կաթնայուղ պարունակող կաթնամթերքը ուղղակի կաթնայինից»,- ասաց Գեւորգյանը։

Կարճատեւ քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։